ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատապարտյալների հիվանդանոցում որդուս խոշտանգում են. քաղաքացին նստացույց է սկսել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Որդուս խոշտանգում են։ Այս մասին այսօր՝  նոյեմբերի 29–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է կառավարության շենքի առջեւ նստացույց սկսած Գյումրու բնակիչ Գայանե Պոլեյանը։ Ըստ նրա՝ պատճառը դատապարտյալների հիվանդանոցում գտնվող իր որդու՝  Գոռ Պոլեյանի առողջական վիճակն է։

«Որդիս իր կալանքի 7 տարին անցկացրել է բանտում, այդ ընթացքում ձեռք է բերել տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, ինչն էլ տարիների ընթացքում դարձել է ծանր շաքարային դիաբետ՝ ինսուլինի պահանջով»,- ասաց Գայանե Պոլեյանը։

Նրա խոսքով՝ այս տարի Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը վաղաժամկետ ազատ է արձակել որդուն, և 8 ամիս ազատության մեջ լինելուց հետո դատախազության բողոքը Վերաքննիչ դատարանը բավարարել է, և որդին նորից կալանավորվել է։

«Որդիս 8 ամիս գտնվել է ազատության մեջ եւ ոչ մի ավելորդ բան չի արել։ Այդ ընթացքում 5 անգամ էլ պառկել է հիվանդանոցներում  առողջությունը վերականգնելու համար՝   չհաշված, որ խնամքի տակ ունի անչափահաս երեխա։ Նա ամեն օր աղոթում է, հոր համար առողջություն ու ազատություն է խնդրում»,– ասել է Գայանե Պոլեյանը։ 

Նրա խոսքով՝ հատուկ բժշկական հանձնաժողովը հաստատել է, որ որդու հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, սակայն մի քանի օր տեւած դատական նիստերից հետո դատարանն այսօր առավոտյան մերժել է կալանքից ազատելու միջնորդությունը։

Նրա խոսքով՝ վճիռն իմանալուց հետո  եկել  է կառավարություն, նամակ փոխանցել, ապա սկսել նստացույցը։

«Կառավարությանը դիմում եմ գրել  եւ նստացույց  սկսել։ Դիմել եմ  նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Արդարադատության նախարարություն, սակայն պատասխանում են, որ իրավունք չունեն դատական գործընթացներին միջամտել», ասել է դատապարտյալի մայրը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular