ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոփոխվի»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր «Թեկնածուի և դիտորդների արձագանքը ՏԻՄ ընտրություններում» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Քաղաքացի դիտորդ» ՀԿ-ի կողմից դիտորդական առաքելություն իրականացրած Արմեն Գրիգորյանը նշեց, որ մոտ 16 համայնքներում դիտարկել են ընտրությունները և նշեց, որ շատ քաղաքացիներ գնում են ընտրատեղամաս և բացահայտում, որ իրենց անվան դիմաց արդեն կատարել են ընտրութուն։ Նրա խոսքով՝ սա շատ լուրջ խնդիր է ինչպես ՏԻՄ ընտրությունների, այնպես էլ համապետական ընտրությունների ժամանակ։

«Իրավունքի Եվրոպա» միավորման փորձագետ Տիգրան Եգորյանը նշեց, որ իշխանությունների կողմից հայտարարվող հռչակվող քաղաքական կամքի առկայությունն առաջին հերթին պետք է արտահայտվի բազմիցս իրեն վարկաբեկած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի փոփոխությամբ: Նա նաև նշեց, որ այս ՏԻՄ ընտրությունները վերջին տարիների համեմատ բավականին ակտիվ էին անցնում. «Հատկապես աչքի ընկան չափազանց մեծ թվով խախտումներով: Սա, իհարկե, ունի մի քանի պատճառ, որնցից կարելի է առանձնացնել այն, որ սա նշանակում է` իշխանությունը չի ընկալում սա որպես տեղական ընտրություններ, և հենց սրա վրա են հիմնվում հետագա ԱԺ ընտրությունները, իշխանության քվեի ապահովման մեխանիզմը»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանը նշեց, որ իրենք պաշտոնական տվյալներով հաղթել են Նոր կյանք համայնքում։ Նա նշեց, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու փորձը շատ կարևոր է, քանի որ իրենք կարևոր տեղեկատվություն են հավաքում և փորձ են ձեռք բերում հերթական ընտրություններին մասնակցելու համար։ Լենա Նազարյանն ասաց, որ որևէ ընտրողի քվե չի կորել։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular