ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել հատուկջոկատայինի` բողոքի ցույցի մասնակիցների սպանության համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել իրաքցի հատուկ նշանակության ծառայության սպայի երկրի բազմաթիվ քաղաքներում արդեն երկու ամիս տեւող բողոքի ցույցերի մասնակիցներին սպանելու մեղադրանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրաքյան Mavazin News լրատվականին:
Առկա տեղեկատվության համաձայն՝ երկրի արեւելքում տեղակայված Վասիթ նահանգի քրեական դատարանը դատավճիռ է կայացրել արագ արձագանքման իրաքյան ռազմական ուժերի մայոր Քազեմ Մալեքին մահապատժի ենթարկելու մասին, որը մեղադրվում է ցուցարարների սպանության մեջ: Նույն գործով անցնող եւս մեկ իրաքցի սպա դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման:
Լրատվականի հաղորդմամբ՝ սպաներին մեղադրանք է առաջադրվել հակակառավարական ելույթների երկու մասնակիցների սպանության հատկանիշով:
Իրաքում բողոքի ցույցերը չեն դադարում հոկտեմբերի առաջին շաբաթներից առ այսօր. քաղաքների փողոցները լցված են իրենց կյանքի պայմաններից, երիտասարդների շրջանում գործազրկության բարձր տոկոսից եւ կոռուպցիայից դժգոհ մարդկանցով: Գրեթե ամենուր դրանք ուղեկցվում են բռնությամբ եւ անկարգություններով: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Անկարգությունների ընթացքում զոհվել է ավելի քան 400 մարդ. կան զոհեր ինչպես ցուցարարների, այնպես էլ անվտանգության ուժերի շրջանում: Տուժել է ավելի քան 15 հազար մարդ: Հատկապես դաժան բաժումներ են տեղի ունենում երկրի հարավում:
Ուրբաթ Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular