ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 նշան, որ տղամարդը ձեզ չի հարգում և պետք է բաժանվեք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պետք է պաշտպանեք ձեզ, որպեսզի չշփվեք այն մարդկանց հետ, որոնք կարող են ձեզ մանիպուլյացիայի ենթարկել:

Ձեր զուգընկերն անընդհատ զոհի կարգավիճակում է

Անում է հնարավորը, որպեսզի ձեզ բռնացնողի տեղ դնի, իսկ իրեն՝ ձեր զոհը: Այդպես նա ճնշում է ձեզ, որպեսզի իրեն ավելի շատ սիրեք, քան արժանի է դրան:

Միշտ արդարանալու տեղ ունի

Նա միշտ կարող է արդարացնել իր վարքը, նույնիսկ, երբ դա հնարավոր չէ: Նա ունի մտածված արդարացումներ ցանկացած դեպքի համար:

Չի գնահատում ձեր զգացմունքները և զգացողությունները

Կստիպի ձեզ հավատալ, որ ձեր զգացմունքները ոչինչ չեն նշանակում և դրանք զգալու իրավունք չունեք :

Ամեն անգամ փոխում է թեման, երբ նրա կյանքի մասին հարց եք տալիս

Չի ցանկանում  խոսել իր մասին: Նա փորձում է ձեզ հասկացնել, որ դուք իր համար կարևոր մարդ չեք:

Զգուշացնում է, որ կարող է ձեզ վիրավորել

Հատուկ կվիրավորի, որպեսզի կոտրի ձեր ոգին և մեծացնի ձեր անվստահությունը: Հրաշալի գիտի, որ այդպես կկապվեք իրեն և կանեք ամեն ինչ, որպեսզի նրա թույլտվությունն ստանաք:

Ստիպում է ձեզ մեղավոր զգալ, որ տղա ընկերներ ունեք

Կարող է ձեզ ստիպել հավատալ, որ միակ տղամարդն է ձեր կյանքում և բացի նրանից իրավունք չունեք ուրիշի հետ շփվել: Եվ սա չի նշանակում, որ նա չի կարող աղջիկ ընկերներ ունենալ:

Լավ վերաբերմունք՝ ուրիշների ներկայությամբ: 

Ձեզ վատ է վերաբերվում, բայց չի ցանկանում, որ այդ մասին իմանա շրջապատա: Երբ մարդկանց մեջ եք, նա ձեր հանդեպ լավ վերաբերմունք ցույց կտա, որպեսզի ձեզ վրա նորից իշխելու հնարավորություն ունենա, եթե փորձեք դժգոհել իրենից:

Անընդհատ ստում է

Նա չի կարևորում ճշմարտություն ասելը: Չի հարգում ձեզ և անընդհատ կստի, որպեսզի ջրից չոր դուրս գա: Եթե ստելը շահավետ է, նա դա անընդհատ կանի: Նա այն մարդը չէ, որին պետք է վստահել:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular