ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զվարթնոց»-ում նուռը և խաղողը ներկայացվում են հայ ճարտարապետության զարդաքանդակներում

ՄՇԱԿՈՒՅԹ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների կազմակերպման և Մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինների նախաձեռնությամբ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ, միջոցառումներ են իրականացվել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացված «Նուռը և խաղողը հայ ճարտարապետության զարդաքանդակներում» ցուցադրությունը պատմում է միջնադարյան հայ ճարտարապետության մեջ նռան և խախողի խորհրդանշական ներկայության մասին: Բուսական՝ մասնավորապես խաղողի որթերի և նռենու պատկերները, միջնադարյան հայ քանդակագործության մեջ և, ընդհանրապես, հայկական մշակույթի մեջ լայն տարածում գտած ու սիրված զարդանախշեր են և ընկալվում են որպես ազգային խորհրդանիշ:
ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի խոսքով և´ նուռը, և´ խաղողը կյանքի, հավերժության խորհրդանիշեր են, որոնք հանդիպում են նաև հնագիտական աղբյուրերում. «Աշխարհի բոլորժողովուրդներն ունեն ծիսական ծառեր։
Հայ պատմիչները հաղորդում են, որ մեր սրբազան ծառը եղել է սոսին, բայց, երբ ծանոթանում ենքորմնանկարներին ու հնագիտական սկզբնաղբյուրներին, ապա պարզ է դառնում, որ պաշտամունքային ծառեր են եղել նուռը և խաղողը: Վերջերս հայտնաբերված հետաքրքիր փաստ. մոտ մեկ միլիոն տարվա հնության Սյունիքի լեռների ստորին շերտերում բացվել են ծաղկածնռենու քարացած մնացորդներ, ինչը թույլ է տալիս ասելու, որ մեկ միլիոն տարի առաջ Հայաստանում նուռն արդեն եղել է»:

Ցուցադրությանում ընդգրկվել են ՊՈԱԿ-ի չափագրությունների և լուսանկարների ֆոնդերում պահվող նյութեր (25 գծագիր և 15 լուսանկար), հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տրամադրած Ախթամարի Ս. Խաչ եկեղեցու լուսանկարները, հնագետ Բ. Գասպարյանի տրամադրած նյութերը:
Ըստ այդ աղբյորների՝ նռան ամենավաղ զարդաքանդակների հանդիպում ենք Քասախի բազիլիկ եկեղեցում (IV դ.), Աշտարակի Ծիրանավոր (V դ.), Թալինի Կաթողիկե եկեղեցիներում (VII դ.), Հաղպատավանքում (X դ.), Գեղարդի վանքում (XII դ.) և այլուր: Խաղողի և նռան զարդաքանդակները մեծ տարածում են ստացել VII դարում և իրենց պատկերման արվեստով չկրկնվող կատարելության հասել Զվարթնոցի տաճարի (VII դ.) հարդարանքում:

Միջոցառումն ամբողջացել է ռազմահայրենասիրական թեմաներով համերգային ու պարային կատարումներով: Տաճարի տարածքում ելույթ են ունեցել ասմունքող Ջիվան Սարգսյանը, «Տարոն» գեղագիտական կենտրոնի «Շիրխանի» պարային համույթը, ՀՀ վաստակավոր արտիստներ Մադլեն Ասրյանը, Արուս Գուլանյանը և այլք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular