ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը մերժեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը

ԻՐԱՎՈՒՆՔ

Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը դեկտեմբերի 3-ին մերժեց ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ սահմանահատումների արգելքը վերացնելու վերաբերյալ: Դատարանը արձանագրեց, որ  Յուրի Խաչատուրովի սահմանահատումներին արգելք կիրառված չէ միջդատական վարույթի ընթացքում:

«Հաշվի առնելով, որ գործում առկա չեն այդ մասին վկայող փաստաթղթեր, միաժամանակ, դատարանը արձանագրում է, որ արգելք կիրառված չէ նաև դատարանի կողմից: Դատարանը արձագանքում է, որ միջնորդության պահանջը Յուրի Խաչատուրովի սահմանահատումների արգելքի վերաբերյալ առարկայազուրկ է»,- ասաց Աննա Դանիբեկյանը:

Դատավորը նշեց, որ Յուրի Խաչատուրովը կարող է դիմել համապատասխան մարմիններ նման խոչընդոտների առկայության դեպքում:

 
 
Ավելի վաղ Պողոսյանը նշել էր, որ հունիսի 8-ին Խաչատուրովը, անձնականհանգամանքներից ելնելով, ունենալով դատարանի թույլտվությունը, փորձել է հատելհայ-վրացական սահմանը, ՀՀ ԱԱԾ սահմանապահների կողմից սահմանահատումն արգելվել է։ Սակայն սահմանը հատելու արգելքը կիրառվում է միայնստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցի դեպքում:
 
Ըստ դատական տեղեկատվական համակարգի հրապարակած մեղադրական եզրակացության՝ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular