ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավատում եմ պարոն Ծառուկյանին, ոչ թե Հայկ Մարությանին. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

«Հակված եմ հավատալու պարոն Ծառուկյանի տեսակետին: Հայկ Մարությանի հերքումն ինձ արժանահավատ չի թվում»,- այս մասին այսօր հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ներդրողների և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հադիպումից հետո առաջացած աղմուկին:

 

Նրա խոսքով՝ տնտեսական հարցերում Գագիկ Ծառուկյանը անիրատեսական գնահատականներ չի հնչեցրել, որ կասկածի տակ դնի նրա տեսակետը, այնինչ Հայկ Մարությանը բոլոր քննադատություններին ստանդարտ նույն պատասխանն է տալիս, հետևաբար, նրան հավատալու հիմք չկա. «Եթե մի մարդ ժամեր շարունակ փորձում էր մարդկանց հավատացնել, թե Սամվել Ալեքսանյանը Սամվել Ալեքսանյանը չէ, ապա իր մյուս բացատրություններին ևս, չեմ կարծում, թե պետք է լուրջ վերաբերվել»,- ասաց Սուրենյանցը:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փորձում էր հերքել Գագիկ Ծառուկյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունն այն մասին, որ Աբու Դաբիի թագաժառանգը, ով Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն է ունեցել, Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է: Քաղաքապետը նշել էր, թե Ծառուկյանը չի տիրապետում ինֆորմացիային:

 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular