ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ մեղադրում այդ մարդկանց, բայց դեմ եմ երևույթին. Սոնա Շահգելդյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Սոնա Շահգելդյանին ճանաչել ենք, որպես էմոցիոնալ, անմիջական մարդ:

Կենդանասեր երգչուհին Past.am-ի հյուրն էր:

- Մի քիչ խոսենք քաղաքականությունից , քանի որ այն արտիստներից էիր , ովքեր հենց սկզբից Իմքայլականների հետ էր , արդեն մեր օրերում գո՞հ ես իշխանությունից:

 

- Հենց առաջին օրվանից առանց թաքցնելու միացել եմ ժողովրդի պահանջին , մասնակցել եմ ցույցերին , փողոց փակելուն , զուգահեռ երգել եմ , ցանկացել եմ ավելի օրինավոր երկրում ապրել : Դա արել եմ առանց ակնկալիքի, ոչ թե ուրիշների նման PR - ի համար : Պետական հովանավորներ չեմ ունեցել , ինչի էլ հասել եմ իմ աշխատանքով եմ հասել : Հիմա էլ վարչապետին շատ եմ սիրում ու հավատում եմ նրան :

- Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի հանդեպ քրեական գործ հարուցելուն , այդ նոր օրինագծին կողմ եք երևի:

- Երևի չէ , հաստատ կողմ եմ , ու ոչ միայն այդ օրինագծին , էլի կան օրինագծեր , որ կողմ եմ , օրինակ զինվորին նվաստացնելու համար 14 տարվա ազատազրկում և նման բաներ : Ուզում եմ երկրում այնպիսի օրենքներ լինեն և գործեն , որ ՀՀ - ում և մարդիկ , կենդանիները պաշտպանված լինեն , անարդարությունների զոհ չգնան : Ես երբեք չեմ ծախվում , ինձ համար թասիբը , նամուսը , հարգանքը վեր է ամեն ինչից :

- Իսկ այլընտրանք կառաջարկե՞ք, երբ բակերում թափառող շները աղբամաններից օգտվելուց հետո, լուսադեմին հարձակվում են անցորդների վրա:

- Երբեք չեն հարձակվում , եթե մարդը սխալ բան չի անում : Միշտ իմ սոց .էջերում հրապարակում եմ նյութեր անտուն կենդանիների վերաբերյալ ու հույս ունեմ մի ելք կգտնեն , եթե կա այդ խնդիրը : (Ուզում եմ չհամաձայնվել հարգելի երգչուհու հետ , որովհետև իմ ապրած թաղամասում ` քաղաքապետարանի մոտ , շները ամեն օր ոհմակ կազմած մարդկանց են սպասում և ես այդ տեսարանի ականատեսն եմ լինում ):

- Խոսեցիք թասիբ , նամուսից , պետական մակարդակով հովանավորվում են սեռական փոքրամասնությունները , ի՞նչ կասեք այս դեպքում:

 

- Ինքս չեմ ընդունում , որովհետև ապրում եմ քրիստոնյա ավանդական երկրում , որտեղ և որդի եմ մեծացնում : Ընտանիքիս հետ ապրում եմ մաքուր ու ճիշտ հայկական ավանդական ծեսերով , մտածելակերպով : Ես չեմ , որ մարդկանց պիտի դատեմ , չեմ կարող մեղադրել , սակայն հաստատակամ կարծիք ունեմ , չեմ ընդունում այդ երևույթը :

- Տղա երեխա մեծացնող Սոնան որդու հանդեպ խի՞ստ մայր է:

Այո խիստ եմ որոշ հարցերում , երազում եմ արժանի զավակ մեծանա ինձ համար , հայրենիքի համար :

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular