ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրապետականները կարող են իմփիչմենթի կանոններ հաստատել Սենատում առանց դեմոկրատների մասնակցության

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կոնգրեսի Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մակքոնելը (Քենտուկիի նահանգ) չի բացառել, որ հանրապետականները կփորձեն ինքնուրույն հաստատել Միացյալ Նահանգների նախագահի իմփիչմենթի ընթացակարգի կանոնները վերին պալատում, եթե նրանց չհաջողվի պայմանավորվել դեմոկրատների հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Politico-ին։

«Առաջինը, ինչ մենք (Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք) Շումերի (Նյու Յորքի նահանգ) հետ կանենք՝ կնայենք՝ կա՞ արդյոք ընթացակարգի վերաբերյալ համաձայնության գալու հնարավորություն»,- ասել է նա լրագրողներին։ «Եթե դա չհաջողվի, ես, գուցե, վերադառնամ իմ սեփական կուսակիցներին եւ ասեմ. լավ, կարո՞ղ ենք մենք արդյոք հավաքել 51 մարդ մեր մեջ եւ պայմանավորվել, թե ինչ ենք անելու»,- ավելացրել է Մակքոնելը։

Իմփիչմենթի ընթացակարգի կանոնները Սենատում սահմանված են միայն ընդհանուր գծերով, եւ կոնկրետ մանրամասների մասին օրենսդիրները պետք է պայմանավորվեն առանձին։ Համապատասխան բանաձեւ ընդունելու համար անհրաժեշտ է 51 ձայն։ Այժմ հանրապետականներն ունեն 53 տեղ վերին պալատում։

Նրանց եւ դեմոկրատների միջեւ կարող են տարաձայնություններ ծագել, մասնավորապես, վկաներին լսումների կանչելու հարցում։ Այսպես, ավելի վաղ The Washington Post թերթը, հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, տեղեկացրել էր այն մասին, որ որոշ հանրապետական սենատորներ ցանկանում են ընթացակարգում ներգրավել այն մարդկանց, որոնց ցուցմունքները թույլ չեն տվել լսել Ներկայացուցիչների պալատը վերահսկող դեմոկրատները։ Խոսքը, մասնավորապես, Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու մասին է։

Մակքոնելի խոսքով՝ հանրապետականների գործողությունների վերջնական պլանը առայժմ որոշված չէ, եւ այս փուլում ընդամենը ծանրութեթեւ են արվում տարբեր սցենարներ։ «Գոյություն ունեն բազմաթիվ տարբերակներ, որոնք որոշակի պատասխան չեն տալիս, որովհետեւ առայժմ պատասխան չկա»,- պարզաբանել է նա։

 

Ընթացակարգի մանրամասները

Իմփիչմենթի շրջանակում մեղադրանք ձեւակերպել եւ առաջադրել կարող է միայն Ներկայացուցիչների պալատը։ Կոնգրեսականները քվեարկում են, որպեսզի հարցը հանձնվի իրավաբանական կոմիտեի դիտարկմանը, որտեղ անցկացվում է մեղադրանքների հետաքննությունը։ Եթե հիմքեր կան, ապա պատրաստվում է փաստացի մեղադրական եզրակացություն։

Կոմիտեում փաստաթղթի հավանության արժանանալուց հետո այն ուղարկվում է լրիվ կազմով պալատի քննարկմանը։ Դրա հաստատման համար պահանջվում է ձայների պարզ մեծամասնություն, որը ներկա իրավիճակում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության օրենսդիրները տեսականորեն կարող են հավաքել։

Հաստատման դեպքում մեղադրանքները փոխանցվում են Սենատ, որտեղ ընթացակարգը վերածվում է դատավարության։ Ներկայացուցիչների պալատն այնտեղ փաստորեն հանդես է գալիս որպես մեղադրանքի կողմ, իսկ սենատորները կատարում են երդվյալ ատենակալների դատարանի անդամների դեր։  Որպեսզի իմփիչմենթը տեղի ունենա, անհրաժեշտ է սենատորների ձայների երկու երրորդից (67-ից) ոչ պակաս։

Այդ պատճառով Սենատի ընթացիկ կազմում քվեարկության հավանականությունը հօգուտ իմփիչմենթի փաստորեն հանգեցվում է զրոյի։ Ընթացիկ տարեսկզբից հանրապետականները (նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների արդյունքներով) Կոնգրեսի վերին պալատում զբաղեցնում են 53 տեղ 100-ից։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular