ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀԺ». Հովիկ Աբրահամյանն իրեն հավատարիմ նախարարներին պատգամել է ամեն գնով պահպանել պաշտոնները

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում տեղեկություններ կան, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն հավատարիմ նախարարներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պատգամել է ամեն ինչ անել՝ իրենց պաշտոնները պահպանելու համար։

Նախարարների դեպքում խոսքը վերաբերում է հատկապես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, գյուղնախարար Սերգո Կարապետյանին, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին ու միջին օղակներում աշխատող շատ այլ պաշտոնյաների, որոնք նախկին վարչապետի ազգականներն ու մտերիմներն են։

Իր մտերիմներին իշխանության տարբեր օղակներում պահելով նախկին վարչապետը, թերեւս, ցանկանում է նրանց միջոցով որոշակի ինֆորմացիա ու ազդեցություն ունենալ հետագայում եւս իշխանական բուրգ ներթափանցել փորձելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular