ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբեմն պատգամավորներն են նենց բաներ գրում, որ ուզում ես պատուհանը բացես ու ...

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ անդրադարձավ մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաների հին կմախքների թեմային՝ նկատելով, որ մարդիկ հիմա էլ իրեն մեղադրաում են նրա համար, որ ինքը մարդկանց պարտադրում է, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը։

«Էն, որ էդ մետաղը ժանգոտում ա, էնտեղ հիսուն տարի մնացել ա ու ոչ մի կոպեկի շահույթ չի բերել, որ երեխեք են բարձրացել էնտեղ ընկել, որ երեխեքի վիզուալ գեղագիտությունը փչացել ա, էդ՝ ոչինչ։ Ու էստեղ էլի գալիս ա ներքաղաքական դավադրություն, որ սաղ հեղափոխությունը նրա համար էր, որ էդ ժեշտի կուզովները տանեն էլի էդ հին, կոռումպացված ռեժիմի նպատականերին ծառայեցնեն։ խելագարվելու բան ա, թե մարդիկ ոնց են ռեակցիա տալիս»,-ասաց Փաշինյանը։

Ապա մի ուշագրավ խոստովանություն արեց․ «Ու երբեմն էս մարդիկ, ես չեմ թաքցնի՝ մեր կուսակցության անդամներ, երբեմն Ազգային ժողովի պատգամավորներ են սենց բաներ գրում, որ ուզում ես պատուհանը բացես ու․․․»։ Այստեղ Փաշինյանը ձեռքով պատուհանից ցած նետելու շարժում արեց՝ հասկացնելով, որ մոտը ցանկությւոն է առաջանում երբեմն այդ պատգամավորներին պատուհանից ցած նետել։

Ապա սկսեց ծիխաղել ու կատակել․ «Դրա համար մեր անվտանգությունը մեր պատուհանները նենց ա դասավորել, որ չեն բացվում․․․ մեկ-երկու նման փորձից հետո»։

Այստեղ էլ ծիծաղը չկարողացավ զսպեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով ուղղակի ծիծաղից փլվեց սեղանին։

Hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular