ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայաստան եկել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հայտնել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Սուլթան բին Խալիֆա Ալ-Նահյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երևանի քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել և վերջինները հրաժարվել են ներդրումներ կատարելու ցանկությունից: Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո ոմանք Հայաստան ժամանած հյուրերի տիտղոսների հետ կապված կասկածներ էին հայտնել ։ ԱՄԷ դեսպանությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնել են, որ 2019 թվականի ամռանը Հայաստան է ժամանել ԱՄԷ-ի նախագահի որդին` շեյխ Սուլթան բին Խալիֆա Ալ-Նահյանը: Դեսպանատունը հաստատել է, որ նախագահի որդին Հայաստան եկել է բիզնես այցով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular