ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Ո՞ւմ է վստահված երրորդ իշխանության զտումը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին փոխարինելու եկավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որին վերապահված է նաեւ դատավորների բարեվարքության ստուգումը, սակայն չափորոշիչները դեռ հստակ չեն:

Վերջին օրերին շատ դատավորներ ներքին քննարկումներում դժգոհել են, թե ում է վստահված 3-րդ իշխանության զտումը. մի հանձնաժողովի, որի նախագահը աշխատել է դրամաշնորհներով, այսինքն` վարձատրվել է ոչ թե իր կատարած աշխատանքի դիմաց, այլ նախապես ստացել է դրամաշնորհ եւ իրականացրել է այն տրամադրողի քաղաքական գիծը: 

Բացի այդ, դատավորները վստահ են, որ խնդիր է դրված դատական իշխանության ոչ թե 30-50 տոկոսի, այլ ամբողջ կազմով լիազորությունների դադարեցման, որը կխաթարի 3-րդ իշխանության անխափան գործունեությունը:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ, որը հակադարձեց. «Դրամաշնորհ ստացել է նաեւ ՀՀ կառավարությունը, նախկինում էլ Արդարադատության խորհուրդը, ԲԴԽ-ն… ուրեմն դատական իշխանությունը դա իրենց վերաբերելի համարո՞ւմ է»: Նա հիշեցրեց, որ իրենք ընդամենը հայտարարագրերի ուսումնասիրությամբ են զբաղվելու»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular