ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քենիայի մայրաքաղաքում վեցհարկանի շենք է փլուզվել (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վեցհարկանի շենք է փլվել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում: Այդ մասին հայտնել է «Ստանդարդ» թերթը: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ փլվածքների տակ մարդիկ են գտնվում: Պատահարի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները:

Առայժմ փլատակներից փրկվել է տասը մարդ: Տուժածների վերաբերյալ այլ տեղեկություններ չեն ստացվել:
Փրկարարների գործողությունները բարդանում են արդեն մի քանի օր երկրի այդ մասում շարունակվող հորդառատ անձրեւի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular