ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 նշան, որ տղամարդն օգտագործում է ձեզ

ՖՈՏՈ

Նա մշտապես զբաղված է

Տղամարդը, որն ուզում է ձեզ հետ հարաբերություններ կառուցել, միշտ ձեզ համար ժամանակ կգտնի։ Բայց եթե նա անընդհատ արդարացումներ է փնտրում հանդիպումը հետաձգելու համար, իսկ ժամանակ գտնում է միայն անկողնային հաճույքները հիշելիս, նշանակում է՝ հենց դրա համար էլ դուք նրան պետք եք։

Նա ձեզ թույլ չի տալիս համատեղ լուսանկարներ հրապարակել համացանցում

Մի կողմից դա անհեթեթություն է թվում, բայց ժամանակակից աշխարհում հաճախ հենց սոցցանցերում են տեղի ունենում հարաբերությունների նոր կարգավիճակի մասին հայտարարությունները։ Եթե նա չի ցանկանում հրապարակել ձեր հարաբերությունները, հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Նա, ով ձեր հանդեպ անտարբեր չէ, կցանկանա այդ մասին հայտնել իր լուր ամբողջ աշխարհի։ Պետք է նշել, որ որոշ աղջիկներ արդարացնում են իրենց ընկերներին նրանով, որ նա իբր թե իր էջում առհասարակ ոչինչ չի հրապարակում անձնական կյանքի մասին։ Բայց այս դեպքում նրա համար պետք է միեւնույն լինի, թե արդյոք դուք նման նկար կհրապարակեք ձեր էջում։ Նրա արձագանքը չպետք է լինի կասկածելի ագրեսիվ։

Դուք ծանոթ չեք նրա ընտանիքի եւ ընկերների հետ

Եթե նա ձեզ չի ծանոթացնում իր մտերիմների հետ, նշանակում է, որ չի պլանավորում երկար մնալ ձեզ հետ։ Միեւնույն ժամանակ դուք նրա ընկերների կամ ընտանիքի հետ ծանոթանալիս կարող եք նրանց կողմից տարօրինակ վերաբերմունք նկատել։ Փորձեք հասկանալ դրա պատճառը։ Միգուցե դուք մեկն եք այն հազարավորներից, որոնց նա ծանոթացնում է ընկերների հետ։

Նա շատ ժամանակ է անցկացնում իր ընկերների հետ

Հարաբերությունները միշտ առաջին տեղում են։ Եթե ընտրել ձեր եւ ընկերների միջեւ, դուք պետք է առաջին տեղում լինեք։ Այլ բան է, եթե դա հին ընկերների հանդիպում է, բայց բոլորովին ուրիշ բան է, եթե նա ժամանակ է անցկացնում միայն նրանց հետ, իսկ ձեզ մոտ է գալիս միայն գիշերելու։

Նա ժամերով չի պատասխանում ձեր հաղորդագրությանը

Իրականում րոպեից էլ քիչ ժամանակ է պետք հաղորդագրությանը պատասխանելու համար։ Այդ պատճառով, եթե նա անգամ շատ զբաղված է, միշտ կարող է գոնե 2 բառ գրել։ Եթե դա տեղի չի ունենում, մտածեք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular