ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե դու չես կարող նրան հանգիստ ասել այս 12 բաների մասին, ուրեմն՝ նա քո ճակատագիրը չէ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ներկայացնում ենք այն 12 թեմաները, որոնց մասին զուգընկերոջ հետ խոսել չկարողանալը միայն մի բանի մասին է վկայում՝ դուք իրար համար չեք ստեղծված։

1. Որ դու տխուր ես

Եթե նա մեղադրում է քեզ չափազանց հուզական լինելու մեջ, երբ դու լաց ես լինում կամ տխրում ես, երբ պետք է բաժանվես այդ պահին նրանից։ Եթե նրա հետ չես կարող բաց լինել, ուրեմն՝ դուք խնդիրներ կունենաք։

2. Որ ամսականներիդ օրերն են

Եթե շատ ես ամաչում խոսել նրա հետ այդ թեմայով, ուրեմն՝ պետք է գտնես նրան, ում հետ քեզ ավելի հարմարավետ կլինի։

3. Քո նախկինների մասին

Դու չպետք է պատմես, թե ինչքան լավ էր համբուրվում քո նախկինը, բայց քո ընկերը գոնե պետք է իմանա նրանց անունները, ովքեր եղել են քո կյանքում։ Վերջիվերջո, նրանք օգնել են քեզ դառնալ այն, ինչ դու այսօր կաս։

4. Որ դու սեքս ես ուզում

Մի սպասիր, մինչև որ ինքը նախաձեռնի սեքսը։ Եթե տրամադրություն ունես, ապա չպետք է ամաչես ինքդ առաջարկել։

5. Որ սեքսի ժամանակ ցավ ես զգում

Դու կարող ես խնդրել նրան կանգ առնել ցանկացած պահի։ Եթե հաճույք չես ստանում, համոզվիր, որ նա գիտի այդ մասին։ Եթե նա իրոք քեզ սիրում է, չի ուզենա ցավեցնել։

6. Ինչ ես դու ուզում ապագայում

Մի մտածիր, որ դուք նույն տեսլականն ունեք։ Միգուցե դու երազում ես հարսանիքի ու երեխաների մասին, իսկ նա ողջ կյանքում ուզում է մենակ մնալ։ Հաստատ չես իմանա, մինչև չհարցնես։

7. Քո անհարմար պահերի մասին

Եթե չես կարող նրան պատմել, թե ինչպես ես փսխել տաքսու վարորդի վրա, էլ ո՞ւմ պետք է պատմես։ Նա պետք է այն մարդը լինի, ում կարող ես խոստովանել քո բոլոր կեղտոտ գաղտնիքները։

8. Ինչպես եք դուք նախընտրում ծախսել փողերը

Դու պետք է տեղյակ լինես, թե արդյոք նա վարկեր ունի և ինչի վրա է ծախսում փողերը։

9. Որքան հավատացյալ եք դուք

Ոմանց համար դա նշանակություն չունի, ոմանց համար շատ կարևոր է։ Եթե նա ամեն կիրակի եկեղեցի է գնում, պետք է զրուցեք այն մասին, թե ինչպես եք դաստիարակելու ձեր երեխաներին։

10. Ինչ ես մտածում նրա մտերիմների մասին

Ատո՞ւմ ես նրա մորը։ Միգուցե պետք չէ մանրանալ, բայց դու պետք է նրան պատմես, թե ինչու ես քեզ վատ զգում նրա մոր կողքին։

11. Ինչն է քեզ դուր գալիս կամ դուր չի գալիս անկողնում

Եթե սեքսի մասին խոսել չեք կարող, ուրեմն՝ չպետք է սեքսով զբաղվեք։

12. Ինչ ես դու զգում նրա նկատմամբ

Սիրո՞ւմ ես նրան։ Ուզո՞ւմ ես նրա հետ ապրել։ Քեզ նյարդայնացնո՞ւմ է նրա խռռոցը։ Նա պետք է իմանա, թե ինչ ես դու զգում։ Դու պետք է կարողանաս ամեն բան պատմել նրան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular