ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ»․ Բարձրագույն դատական խորհրդի դեմ 21 դատական հայց կա

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է . «Հերթական դատական հայցն է ներկայացվել նոր ձևավորված Բարձրագույն դատական խորհրդի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական բաժնի համալրման նպատակով 2019 թ. հոկտեմբերի 26-ին անցկացվել է որակավորման գրավոր քննություն, որի արդյունքով Հայկ Իսրայելյանը չի անցել քննության համապատասխան փուլերը:

Արդյունքում վերջինս, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջում է, որ իր մասով որոշումը անվավեր ճանաչեն և իրեն Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցի փուլին մասնակցել թույլատրելուն պարտավորեցնեն: Այսպիսով, ուսումնասիրելով իրավիճակը` նկատենք, որ այսօրվա դրությամբ Բարձրագույն դատական խորհրդի դեմ հայցերի թիվը 21-ն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular