ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղադրյալի աթոռին հայտնված նախկին պաշտոնատար անձինք անելանելի վիճակում են․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի գործով նախկին պաշտոնատար անձինք, որոնք հայտնվել են մեղադրյալի աթոռին, անելանելի վիճակում են: Բանն այն է, որ «Մարտի 1»-ի քրեական գործով շատ պաշտոնատար անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Եվ, ահա, մոտեցել են տոնական օրերը, ու շատ մեղադրյալներ ցանկացել են երկրից դուրս գալ կամ այլ նպատակներ ունեն Հայաստանից դուրս գալու համար, սակայն հայտնվել են անորոշ իրավիճակի մեջ:

Վերջիններս իրենց մտահոգությունները ներկայացրել են նախաքննական մարմիններին, թե ինչ անեն, եւ իրավապահներից ստացել են հետեւյալ պատասխանը, թե` դիմում գրե՛ք, ներկայացրե՛ք նախաքննական մարմին, թե ուր եւ ինչ նպատակով եք գնում, որը կքննարկվի, եւ կորոշվի` թույլ տալ, թե ոչ: Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն` «Մարտի 1»-ի գործով նախկին պաշտոնատար անձանցից շատերը չեն գրել այդ դիմումը` համարելով նվաստացուցիչ հանգամանք իրենց անձի նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular