Գարիկ Խարլամովը Քրիստիա Ասմուսից վրեժ կլուծի սկանդալային սեքս տեսարանի համար. կատակերգուն սիրուհու է փնտրում
ՖՈՏՈԴերասան ու հումորիստ Գարիկ Խարլամովն ընդունել է նոր սերիալում նկարահանվելու առաջարկը։ Խարլամովը սեքսուալ գործընկեր ունենա, որի հետ վրեժ կլուծի Քրիստինա Ասմուսից։
Գարիկին հրավիրել են կատակերգական «Հարմարավետության գոտի» սերիալիում կատարել գլխավոր դերը։ Նկարահանումները կսկսվեն արդեն հունվարին։ Այժմ կազմակերպիչները քասթինգ են իրականացնում դերասանի ու շոումենի զուգընկերուհուն ընտրելու համար։
Կազմակերպիչներն արդեն հայտարարել են, թե ինչպիսի աղջկա են որոնում Խարլամովի սիրուհու դերի համար։ Ըստ սյուժեի՝ աղջկա անունը Քրիստինա է։ Ի դեպ, Գարիկի կերպարի անունը Յարոսլավ է։ Աղջիկը պետք է 27-30 տարեկան, վառ ու գեղեցիկ լինի։
Նախագծում նա ստիպված կլինի ոչ խելացի շիկահերի կերպար մարմնավորել։ Նա Յարիկի ընկերությունում կաշխատի որպես իրավաբան։ Ընդ որում, ըստ սյուժեի՝ նա իրավաբանությունից ոչ մի գիտելիք չունի։ Նա պետք է խոշոր շուրթեր ունենա, կուրծք սկսած երրորդ համարից։ Կազմակերպիչներն ընդգծել են, որ իրենց հենց շիկահեր աղջիկ է հարկավոր։