ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

automobili.ru-ն «Արտասահմանցի վարորդներին հեռացնում են ուղևորափոխադրումներից. սահմանափակումը մտցվել է առայժմ Ռուսաստանի մի նահանգում» վերնագրով հոդվածում գրում է, որ սկսած եկող տարվանից Չելյաբինսկի նահանգում այլ երկրների քաղաքացիները, որոնք աշխատում են արտոնագրային հիմքով, չեն կարող նստել քաղաքային և միջքաղաքային երթուղիներով երթևեկող տաքսիների, վարձակալված մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների ղեկին: 

Հրատարակությունը նաև հիշեցնում է, որ շուտով Ռուսաստանում կարգելվեն հայկական նմուշի վարորդական իրավունքի վկայականները, իսկ հետագայում ԵԱՏՄ մնացած այլ երկրների՝ Բելառուսի, Ղըրղըզստանի և Ղազախստանի քաղաքացիները ևս հավանաբար կկիսեն նույն ճակատագիրը: 

Բանն այն է, որ սկսած 2016 թվականից ՝անշեղորեն աճում է արտասահմանցի վարորդների մասնակցությամբ Ռուսաստանում արձանագրվող ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: 

Իսկ տաքսիների մասնակցությամբ վթարների վիճակագրությունը էլ ավելի սարսափելի է. միայն վերջին տարում նման վթարների թիվը աճել է ավելի քան 60%-ով:

Կամո Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular