ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անիմաստ է նման բան անելը, հատկապես երբ մեկից ավելի թեկնածուներ են լինում. Առատաշենի համայնքապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 17-ին ՀՀ 8 մարզերի 36 համայնքներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ համայնքներում հիմնականում վերընտրվել են նախկին ղեկավարները: Քիչ չեն նաև դեպքերը, երբ ընտրություններն անցկացվել է միայն մեկ թեկնածուով: Նման դեպքերն էլ թույլ են տալիս ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, այդ համայնքներում ընտրություն ասվածը խորհրդային տարիների ընտրություններից քիչ է տարբերվում, իսկ ազատ ընտրություն կատարելը շարունակում է լոկ երազանք մնալ, քանի որ տարիներ շարունակ ամեն ինչ միայն մեկ հոգու ձեռքում է:
Ուշագրավ է այն, որ, օրինակ` Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի ղեկավարի միանգամից 5 թեկնածու է գրանցված եղել: Նրանցից 4-ը նույն` իշխող Հանրապետական կուսակցության անդամներ էին, իսկ մեկը՝ անկուսակցական:
Ի դեպ, համայնքի ղեկավարի թեկնածու` անկուսակցական Հովհաննես Անդրեասյանն այդ պայմաններում կարողացել է 317 ձայն հավաքել, իսկ Վահրամ Հարությունյանը` համայնքի ղեկավարը, իր պաշտոնում վերընտրվել է՝ հավաքելով ընդամենը 560 ձայն: Իր կուսակից մյուս թեկնածուները միասին հավաքել են 508 ձայն, որից ամենաշատ ձայները` 295-ը, հավաքել է համայնքի թեկնածուի ինքնաառաջադրված թեկնածու, Առատաշենի միջնակարգ դպրոցի պահակ Արտակ Ղազարյանը:
Առատաշեն համայնքի վերընտրված ղեկավար Վահրամ Հարությունյանը, ով 1991 թվականից մինչև 2003-ը համայնքի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել, որից հետո մոտ 10 տարի դադարից հետո` 2012-ից մինչ օրս արդեն մի քանի անգամ վերընտրվել է նույն պաշտոնում, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ մյւս թեկնածուների կողմից համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվելու հարցում կուսակցական պատկանելությունն ամենևին էլ ոչինչ չի նշանակել: Դիտարկմանը, թե իր կուսակիցներն անկուսակցական Հովհաննես Անդրեասյանից ձայն փախցնելու համար են ինքնաառաջարդվել, ասաց, որ հիմա նման բաների մասին ինքը չի ուզում խոսել և յուրաքանչյուրն իր շրջապատից որքան կարողացել է, այդքան էլ ձայն է հավաքել.
«Անկեղծ ասած՝ ես էլ եմ շատ զարմացած, թե ինչպես եղավ, որ մեր համայնքում այդքան շատ թեկնածուներ գրանցվեցին, բայց դեռ ես էլ այդ հարցի պատասխանը չեմ գտել: Բայց մի բան ասեմ, ընտրությունը կայացել է ու հետ գնալու և փորփրելու կարիք չկա»,- ասաց Վ. Հարությունյանը:
2100 ընտրող ունեցող համայնքի ընտրություններին 1400 ընտրող է մասնակցել, քանի որ մոտ 700 մարդ գյուղից բացակայում է: Նա նաև հավելեց,որ համայնքում չկա նաև հետընտրական լարվածություն, իսկ նախընտրական կաշառք բաժանելու մասին ասաց. «Նման պարագայում անիմաստ է նույնիսկ նման բան անելը, հատկապես երբ մեկից ավելի թեկնածուներ են լինում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular