ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օտարության մեջ ընկերները միշտ իրար կողքի են․․․». Արմենչիկ

ՎԻԴԵՈ

ԱՄՆ -ում բնակություն հաստատած հայ արտիստները թև ու թիկունք են լինում իրար: Ուրախություն թե տխրության ժամանակ միասին են, իրար կողքի: Այս օրերին Տիգրան Ասատրյանը խիտ աշխատանքային գրաֆիկով աշխատում է, պատրաստվում հոկտեմբերի 16- ին Dolby- ի կինոթատրոնում կայանալիք առաջին մենահամերգին:


Արմենչիկը մի քանի օրով Երևան էր ժամանել, վերադարձավ ԱՄՆ, անհրաժեշտության դեպքում ընկերոջն աջակցելու համար: Մինչ այդ հասցրեցինք զրուցել նրա հետ:
-Ձեզ ճանաչում ենք որպես բարեկամասեր, ընկերասեր անձնավորություն, որքան ժամանակ է ճանաչում եք Տիգրան Ասատրյանին:

-Երևի 1998 թվականն էր, որ ծանոթացանք: Օտարության մեջ հայերը, մանավանդ նույն բնագավառում աշխատող, հեշտ են մտերմանում :Անհրաժեշտության դեպքում իրար օգտակար ենք լինում :Հարգում եմ Տիգրանին, որ կարողացավ օտարության մեջ շարունակել լուսահոգի Արամ Ասատրյանի գործը:

Մյուս ընկերներից տարբերվում է աշխատասիրությամբ: Ինչպես ինքն է հայկական ավանդական ընտանիքում մեծացել, հիմա էլ իր երեխաներին է այդպես դաստիարակում:
-Տիգրանի երգացանկից, որ երգն եք ավելի շատ հավանում:

-"Հայի սիրուն աչքեր"- ը շատ յուրահատուկ է կատարում: Առաջիկում նրա անդրանիկ մենահամերգն է, ես մաղթում եմ լեփ - լեցուն դահլիճով ջերմ հանդիսատես, գիտեմ , որ երկրպագուների մեծ բանակ ունի ու նրանք սպասում են մենահամերգին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular