ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանը Արցախում է. նրան դիմավորել է Աշոտ Ղուլյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել են Ստեփանակերտ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետություն են ժամանել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով»-ի անդամները՝ ՀՀ ԱԺ նախագահ, հանձնաժողովի համանախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Ստեփանակերտի՝ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշակոթողի մոտ պատվիրակությանը դիմավորել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular