ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ ինտելեկտուալ Հայաստան պե՞տք է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջնականապես հաստատվեց, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի արտոնագրի գումարը կառավարությունը ցանկություն չունի վճարել: Երեկ հաղորդման վարող Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջով հայտարարեց, որ սկսում են դրամահավաք: 

«Հաղորդումը եթեր կհեռարձակվի ի հեճուկս նրանց, որոնք կարծում են, թե ինտելեկտուալ հեռուստատեսություն ու ինտելեկտուալ Հայաստան չի կարող լինել: 

Ինտելեկտուալ հեռուստատեսություն ու ինտելեկտուալ Հայաստան լինելու է»,-ասաց Կարեն Քոչարյանը: Այն, որ գործող իշխանությունները գումար չեն հատկացնում ինտելեկտուալ և ազգային նախագծերի համար, նորություն չէ. սա շատերն են նկատել: 

Օրինակները բազմաթիվ են: Փոխարենը ֆինանսավորվում են նախաձեռնություններ, որոնց թե՛ գեղագիտական, թե՛ ինտելեկտուալ որակները, մեղմ ասած, խիստ կասկածելի են, գումարած հաճախ դրանց ազգային ու ավանդական արժեքներին ակնհայտ հակասող բնույթն ու խիստ կասկածելի քարոզչական նպատակները:

Ի դեպ, արդեն տևական ժամանակ է, ինչ այս խնդրին պաբերաբար անդրադառնում են նաև ռուսական լրատվամիջոցները՝ այդ թվում շեշտադրելով «Սահակյանց» ստուդիայի հանդեպ իշխանությունների վարքագիծն ու պահվածքը, ինչպես նաև նշելով, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների շարքերում մեծ թիվ են կազմում հակազգային ամեն ինչի անթաքույց լոբբիստները: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular