ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավագույն զբոսաշրջային ուղղությունների եռյակում հայտնվել է ԱՊՀ երկրների միայն մեկ ներկայացուցիչ՝ Երևանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

fontanka.ru-ն «Ռուսաստանցիներին ամենաշատը մոտ են Երևանը և Սվինոույսցը» վերնագրով հոդվածում գրում է, որ Booking. com-ը նշել է մյուս տարվա ամենախոստումնալից զբոսաշրջային ուղղությունները: 

Հետազոտության սկզբում նշված է, որ Արևել յան Եվրոպայի քիչ հայտնի գեղեցկությունները և Ասիայի գաղտնի անկյունները, որոնք հնարավորություն են տալիս առնչվել կուսական բնությանը և խորասուզվել զբոսաշրջիկների խմբերի կողմից «չտրորված վայրի» կախարդանքի մեջ, դառնում են զբոսաշրջության վարկանիշային ուղղություններ: Booking.com-ը իր հետազոտությունը անցկացրել է ամբողջ աշխարհով մեկ զբոսաշրջային շրջագայություն իրականացնել պատրաստվող 22 հազար անձանց շրջանում: 

Դրանից հետո ընտրվել են ամենաարագ աճող ուղղությունները: Համաձայն հետազոտության, ռուսաստանցիների մոտ 87%-ը նախընտրել է 2020 թվականին լինել այնտեղ, որտեղ «հնարավոր է ստանալ նոր տպավորություններ»: 

Հետազոտության արդյունքում որոշված լավագույն զբոսաշրջային ուղղությունների եռյակում հայտնվել է ԱՊՀ երկրների միայն մեկ ներկայացուցիչ. դա Հայաստանի մայրաքաղաք Երևանն է: Հարցվողները համարել են, որ Երևանում «հրաշալի ճարտարապետություն է, և զգացվում է անցյալի ոգին»:

Ռուսաստանին մոտ ուղղություններից առաջատար է Լեհաստանի հյուսիսում գտնվող Սվինոույսցը, որտեղ առաջարկվում է գնալ ջրասպորտի սիրահարներին: 

Ռուսաստանի հեռավոր արևելքի բնակիչների համար ավելի նախընտրելի են Հարավային Կորեայի Սիգվիպխո և Ճապոնիայի Տակամացու բնակավայրերը: 

Կամո Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular