«Ասաց՝ ասես ուրիշ մարդ լինեմ». Սիլվի Բարկովայի հունական ու «հարսանեկան» կերպարներն ու ամուսնու արձագանքը (ֆոտո)
ՖՈՏՈԴերասանուհի Սիլվի Բարկովան, որը շարունակում է իր հանգիստը վայելել հայրենիքում, չի դադարում այն զուգակցել գեղեցիկ ֆոտոշարքերով: Հնդկաստանում հարս գնացած հայուհին օրերս ամուսնուն եւ հանրությանը ներկայացել է նոր ֆոտոշարքով եւ նոր կերպարներով:
Միմյանցից տարբեր երեք զգեստների հեղինակն էլ դիզաներ Գայանե Մարտիրոսյանն է: Սիլվին եւ Գայանեն առաջին անգամ էին համագործակցում, բայց ինչպես հայտնում է դերասանուհին՝ երկուսն էլ հասկացել են, որ սա վերջինը չի լինելու:
Ֆոտոշարքն իրականացվել է օրեր առաջ՝ ցրտաշունչ Երեւանում: Դերասանուհին այն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատմել նկարահանման ընթացքի, մարդկանց հիացած հայացքների եւ, իհարկե, այժմ Հնդկաստանում գտնվող ամուսնու արձագանքի մասին:
«Համագործակցել եմ հրաշալի դիզայներ Գայանե Մարտիրոսյանի հետ: Ի սկզբանե պետք է հանդես գայի երկու հին հունական կերպարներում, բայց երբ նկատեցի մանուշակագույն նրբագեղ զգեստը, չկարողացա անտարբեր անցնել դրա կողքով: Հաճելի էր Գայանեի հետ աշխատելը…»:
Չնայած Սիլվին հաճախ չի ներկայանում նուրբ երեկոյան զգեստներով՝ նախընտրելով սպորտային հագուստն ու կոկտեյլային զգեստները, իր նոր կերպարները բավական հոգեհարազատ է համարում.
«Ես տեսակով միատոն չեմ, ոչ էլ՝ արտաքինով, այսինքն՝ ցանկացած կերպար էլ կարող եմ ստանալ: Ինձ նմանատիպ կերպարներում հեռուստադիտողը դեռ չէր տեսել, դրա համար էլ ցանկացա նորովի ներկայանալ, եւ այս ոճում գերազանց էի զգում»,-ասում է ու հավելում, որ ամուսինն էլ է շատ հավանել իր նոր look-երը:
«Երեքն էլ հավանեց եւ ասաց, որ բոլոր կերպարներում շատ տարբեր եմ, ասես ուրիշ մարդ լինեմ, եւ դա լավ է» (ժպտում է):
Դերասանուհին ինքն էլ այնքան է հավանել զգեստները, որ ֆոտոշարքն իրականացնելիս, նույնիսկ, չի մրսել՝ չնայած դրսում ձմեռ է, իսկ Երեւանն՝ առանձնահատուկ ցուրտ:
«Բացարձակ չեմ մրսել: Սկզբում մի քանիսը հարցնում էին՝«Չե՞ք մրսում», իսկ հետո, երբ նկատում էի մարդկանց ուշադիր հայացքները, արդեն ինքս էի ասում, որ չեմ մրսում, իսկ իրենք ասում էին՝ «Չէ, շատ գեղեցիկ եք, դրա համար ենք հիացած նայում» (ժպտում է)»:
Կերպարներից մեկում Սիլվին հունականմ ոճի սպիտակ զգեստով է: Շատերը կարծել են, որ զգեստը հարսանեկան է, սակայն դերասանուհին բացատրեց, որ իրականում այն թեթեւ սարաֆան էր, որն իր հագին այդպիսի տեսք էր ստացել.
«Իսկապես, յուրաքանչյուր մարդ ինքն է տեսք տալիս զգեստին եւ հակառակը: Ուրախ եմ, որ ես էլ այլ կողմից ներկայացրի այն ու շատ աղջիկներ այն կարող են ընտրել՝ որպես իրենց հարսանեկան զգեստ»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինքը՝ դերասանուհին, ինչպես կբնութգրի իր երեք կերպարները, ինչին ի պատասխան՝ Սիլվին նշեց.
«Եկեք դա թողնենք ընթերցողների դատին»:
Դե, մենք ներկայացնում ենք ֆոտոշարքն, իսկ մեկնաբանությունները թողնում ձեզ: