ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի կառավարությունը ծրագրում է ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ՝ «տևական զինված ագրեսիայի պատճառով»: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է Ուկրաինայի կառավարության կայքում:

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ մեկ ամսվա ընթացքում կառավարությունը պետք է մշակի և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քննարկմանը ներկայացնի նոր տնտեսական սահմանափակումներ այն ընկերությունների դեմ, որոնք կապված են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին հումք տրամադրելու հետ:

Ուկրաինական իշխանությունները ծրագրում են պատժամիջոցներ սահմանել 3 տարով: Նշվում է, որ պատժամիջոցները կգործեն և՛ Ռուսաստանում, և՛ Կիևի կողմից չվերահսկվող Դոնեցկում և Լուգանսկում գրանցված ընկերությունների նկատմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular