ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում կայացել են Ադրբեջանի եւ Ուկրաինայի նախագահների բանակցությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բաքվում կայացել են Ադրբեջանի եւ Ուկրաինայի նախագահների բանակցությունները:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բանակցությունները տեղի են ունեցել նեղ եւ ընդլայնված կազմերով, որից հետո կայացել է Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ ադրբեջանա-ուկրաինական փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ կողմերը համաձայնել են ակտիվացնել միջազգային ավիափոխադրումների, ավտոմոբիլային եւ երկաթուղային փոխադրումների ոլորտում համագործակցությունը: Բացի այդ, քննարկվել է Անդրկասպիական տրանսպորտային երթուղու ծրագիրը: «Ուկրաինան եւ Ադրբեջանը աջակցում են միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»,- հավելել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ Ուկրաինան եւ Ադրբեջանը կուսումնասիրեն Հարավային գազատրանսպորտային միջանցքի ընդլայնման հնարավորությունը:  «Ուկրաինան աջակցում է Հարավային գազատրանսպորտային միջանցքի ծրագրին: Մենք պայմանավորվել ենք դրա ընդլայնման հնարավորություններն ուսումնասիրելու շուրջ: Դա կարեւոր է եվրոպացի սպառողներին գազի մատակարարման դիվերսիֆիկացման համար: Անհրաժեշտ է օգտագործել մեր երկրների եզակի տարանցիկ ներուժն ու դրա համար զարգացնել ենթակառուցվածքը»,- հայտարարել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular