ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փակ հանդիպում Աղվերանում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, նոյեմբերի վերջին Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանի գլխավորությամբ Աղվերանում փակ հավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են այս հիմնադրամից սնվող «իրավապաշտպաններն» ու «փորձագետները»։ 

Թերթի աղբյուրը տեղեկացնում է, որ այս ժողովին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև ներկայիս իշխանության մեջ ընդգրկված մի շարք «սորոսական» ներկայացուցիչներ։ 

Ըստ նույն աղբյուրի, քննարկման մասնակիցներին հստակ հանձնարարվել է հանրային օրակարգում առանցքային մի շարք թեմաներ թեժ պահել. մասնավորապես խոսքը վերաբերում է ազգային անվտանգության հարցերին առնչվող թեմաներին, համընդհանուր լ յուստրացիա իրականացնելու գաղափարին, ինչպես նաև Արցախի հարցի կարգավորման և բանակցային գործընթացի հետ կապված ու մի շարք այլ հարցերի, հասկանալի է՝ հիմնադրամի տեսակետների ու մոտեցումների շրջանակներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular