ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ավտոմեքենաների վաճառքը Հայաստանում աճել է 10%-ով»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

autostat.ru-ն գրում է, որ համաձայն «АВТОСТАТ» գործակալության վերլուծական տվյալների, Հայաստանի նոր ավտոմեքենաների շուկայի ծավալը 2019 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել է 1,9 հազար միավոր ավտոմեքենա: 

Դա 10%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 

Ընդ որում, տեղական ավտոշուկայի մոտ 35%-ը բաժին է ընկել ճապոնական Toyota ընկերության ավտոմեքենաներին, և հունվարից մինչև այս պահը Հայաստանի բնակիչները ձեռք են բերել այդ ընկերության արտադրած 650 նոր ավտոմեքենա: 

Առաջատարից մեծ տարբերությամբ հետ է մնում երկրորդ տեղը զբաղեցնեղ գերմանական պրեմիում- բրենդ MercedesBenz-ը (140 հատ), որին էլ հետևում է կորեական KIA-ն (130 հատ): Հաշվետու ժամանակահատվածում նմանապես գնվել է նաև LADA, Lexus և Nissan մակնիշների ավելի քան 100 ավտոմեքենա:

 Այլ մակնիշների նոր ավտոմեքենաների գնումներ եղել են շատ հազվադեպ:

 

Կամո Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular