ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոնկոնգում չեղյալ են հայտարարել ամանորյա հրավառությունն անկարգությունների սպառնալիքի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոնկոնգի իշխանությունները ոստիկանության առաջարկությամբ որոշել են չեղյալ հայտարարել լույս հունվարի 1-ի գիշերն ամանորյա հրավառությունը Վիկտորյայի նավահանգստում: Այդ քայլը, ինչպես դեկտեմբերի 18-ին հաղորդել Է South China Morning Post թերթը, պատճառաբանված Է անվտանգության նկատառումներով՝ կապված բողոքի նոր ակցիաների եւ զանգվածային անկարգությունների սպառնալիքի հետ:

«Հասարակական անվտանգությունը մեր գլխավոր գերակայությունն Է, քանի որ հրավառությունը հանդիսականների վիթխարի բազմություն Է հավաքում նեղուցի երկու կողմում»,- նշել Է զբոսաշրջության գործերի կառավարական դեպարտամենտի ղեկավար Պան Յուկայը:

Բեռնանավերից ընդգրկուն հրավառության արձակման փոխարեն կարող են առանձին հրավառություններ արձակվել մի շարք երկնաքերների տանիքներից:

Ցույցերի հնարավոր անցկացումը կանխելու նկատառումով վերջին ամիսներին Հոնկոնգում չեղյալ են հայտարարվել մի շարք զանգվածային միջոցառումներ, ներառյալ Clockenflap երաժշտական փառատոնը, հեծանվասպորտի, գոլֆի եւ թենիսի միջազգային առաջնությունները, գինու եւ ակրատների փառատոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular