ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան փոփոխել է Ռուսաստանի սահմանը հատելու կանոնները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հաջորդ տարվա մարտի 1-ից Ռուսաստանի սահմանի հատումն իրականացվելու է արտասահմանյան անձնագրի հիման վրա, բայց միայն Ուկրաինայի տարածքից ՌԴ տարածք մեկնող ուկրաինացիների համար, հայտնում է 112.ua-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի Telegram-ում կատարած գրառումը:.

«2020 թվականի մարտի 1-ից ՌԴ սահմանի հատումն իրականացվելու է արտասահմանյան անձնագրի հիման վրա, սակայն միայն Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայից ՌԴ տարածք են մեկնում»,- նշված է  հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կրճատվելու է նաեւ սահմանապահ անցակետով անցնելու ժամանակը: Մարդու տվյակների ստուգման համար արտասահմանյան անձնագրի տեղեկությունները ընթերցվում են հատուկ սարքերով:

«Ուկրաինայի տարածք ՌԴ տարածքից Ուկրաինայի քաղաքացիների մուտքի դեպքում Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունն իրականացնելու է Ուկրաինայի քաղաքացիների անխոչընդոտ բացթողում ներքին անձնագրերով եւ ծննդյան վկայականով»,- հավելել է Գոնչարուկը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular