ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չելյաբինսկի մարզի հիվանդանոցում հրդեհի պատճառով շուրջ 150 մարդ է տարհանվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՌԴ Չելյաբինսկի մարզի Միասսկոյե գյուղի հիվանդանոցի սենյակներից մեկում բռնկված հրդեհի պատճառով տարհանվել է շուրջ 150 մարդ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի կենտրոնը, գրում է РИА Новости-ն:

Մամուլի կենտրոնի տվյալների համաձայն՝ դիսպետչերներից հաղորդագրություն է ստացվել հակահրդեհային ծառայություն՝ շրջանային կենտրոնական հիվանդանոցում ծխի առկայության մասին:

«Հաշվի առնելով օբյեկտի առանձնահատկությունները (այստեղ հաճախում են բազմաթիվ մարդիկ, և հիվանդանոցը աշխատում է շուրջօրյա)՝ դեպքի վայր են ուղարկվել հատուկ բարդության դեպքերի համար նախատեսված ուժերն ու միջոցները: Մինչ հրշեջների ժամանումը, շենքից տարհանվել է շուրջ 150 մարդ, այդ թվում՝ անկողնային հիվանդները, որոնք ավտոբուսով տեղափոխվել են մոտակա դպրոց: Առաջին հրշեջ ծառայության ջոկատի ժամանման պահին (կանչից 4 րոպե հետո) ծուխ էր նկատվում առաջին հարկի սենյակներից մեկում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հրշեջները փակել են դռները և օպերատիվ մարել հրդեհը:

Օդափոխությունից հետո բոլոր հիվանդներն ու այցելուները վերադարձել են հիվանդանոց, զոհեր և վիրավորներ չկան: Հրդեհը մարելու համար աշխատել է 24 մարդ և 7 միավոր տեխնիկա:

Դեպքի պատճառ է դարձել հրդեհային անվտանգության կանոնների կոպիտ խախտումը՝ մասնավորապես անուշադրության մատնված Էլեկտրասարքերի կարճ միացումը:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular