ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանում ավարտվեց ապրիլյան իրադարձությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի նիստը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ խորհրդարանում դեկտեմբերի 19-ին ավարտվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունները եւ հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի հերթական դռնփակ նիստը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։ Նիստին ներկա էր գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը, որն այն օրերին Հայաստանի պաշտպանության նախարարության Հրետանու վարչության պետն էր։

Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ հանդիպումը բավական կարեւոր էր, եւ դրա համար քննարկումն ընթացել է այդքան երկար (ավելի քան 3 ժամ, որի ընթացքում Մարդոյանին տրվել է 35 հարց- խմբ.)։ Նա նաեւ տեղեկացրել է, որ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ այլ հարցերի՝ ուղղված Զինված ուժերի մարտունակության մակարդակի բարձրացմանը։ Քոչարյանը լրագրողներին խնդրել է Մարդոյանին քաղաքական հարցեր չտալ։ Ինքը՝ Մարդոյանը, ասել է, որ ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմի պատասխան գործողությունները չեն ուշացել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular