ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր նախարարներից շատ համարձակ քայլեր ենք սպասում. վարչապետ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Նոր նախարարներից շատ համարձակ քայլեր ենք սպասում։ Այս մասին սեպտեմբերի 22-ին Կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով ֆինանսների, գյուղատնտեսության եւ էներգետիկայի նախարարներ Վարդան Արամյանին, Իգնատի Առաքելյանին եւ Աշոտ Մանուկյանին։

Վարչապետի խոսքով՝ նոր նախարարները կառավարման նոր համակարգի կրողներ են։ Այդ մարդիկ իրենց ոլորտներում հայտնի կառավարիչներ են, որոնք կարող են նախարարների կաբինետում կառավարման նոր համակարգ ստեղծել։

«Ակնկալում եմ, որ մոտ ժամանակներս նախարարները կներկայացնեն իրենց ոլորտներում զարգացման ծրագրերը։ Եվ ընդհանուր առմամբ, մեր նախարարությունները աշխատանքի չափորոշիչներ կունենան։ Կարեւորագույններից մեկը կլինի ներդրումներ գրավելը։

Մենք ձեզնից նոր համարձակ քայլեր ենք սպասում»,– ասել է վարչապետը՝ դիմելով նախարարներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular