ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Բեգլարյանը հեռացել է սեփական նախաձեռնությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունները մեծ արձագանք գտան հասարակության շրջանում։

Բավականին ուշագրավ է հատկապես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնից Գագիկ Բեգլարյանի ազատման դրվագը։ Այն զարմանք է առաջացրել շատերի մոտ, քանի որ Գագիկ Բեգլարյանի վերանշանակման հավանականությունը ամենաբարձրն էր։ Նրան ամենաընդունելի թեկնածուն կարելի է համարել թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Կարեն Կարապետյանի համար՝ հաշվի առնելով նրանց միջև եղած սերտ կապերը։

Գագիկ Բեգլարյանը նաև Սամվել Կարապետյանի մտերիմ ընկերն է և նրանց միջև կա նաև քավոր–սանիկական բարեկամություն, իսկ այն, որ Սամվել Կարապետյանը մեծ դեր է խաղացել Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու հարցում, անվիճելի փաստ է։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ամենափոքր իսկ ցանկության դեպքում Գագիկ Բեգլարյանը կպահպաներ պաշտոնը։ Հետևաբար, ո՞րն է նրա հեռանալու պատճառը։

Մեր տեղեկություններով՝ Գագիկ Բեգլարյանն ինքն է առաջարկել հեռանալ զբաղեցրած պաշտոնից՝ դրանով իսկ հնարավորություն տալով նորանշանակ վարչապետին իրականացնել հայտարարված փոփոխությունները։ Չէ՞ որ նախարարի պաշտոնից ազատելով իր իսկ ընկերոջը, ում որդու հարսանիքին նա մեծ ուրախությամբ մասնակցել է օրեր առաջ, վարչապետը կարող է ազատել ցանկացած պաշտոնյայի։

Միևնույն ժամանակ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գագիկ Բեգլարյանը չի պատրաստվում լքել քաղաքականությունը, ավելին՝ մոտ ապագայում նա ակտիվ գործունեություն է իրականացնելու քաղաքական ասպարեզում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular