ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահ­մա­նին ստիպ­ված կլի­նեք հայ­տա­րա­րա­գիր ներ­կա­յաց­նել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

fontanka.ru-ն «Փողը որտեղի՞ց է. 100 հազար դոլարից ավելի գումար սահմանով անցկացնելիս պահանջվելու են փաստաթղթեր դրանց ծագման մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ 2020 թվականի փետրվարի 4-ից սահմանով առձեռն փող անցկացնելը կբարդանա: 

100 հազար դոլարին համարժեք գումարից ավելի լինելու դեպքում կպահանջվի ոչ միայն հայտարարագիր ներկայացնել գումարի մասին, այլ նաև ներկայացնել այդ գումարի ծագումը հաստատող փաստաթղթեր: 

Որպես նման փաստաթուղթ կարող է հանդես գալ վարկատու կազմակերպության կողմից տրված փաստաթուղթը համապատասխան գործարքի մասին, հաշվի համարից գումարը հանելը, կամ քաղաքացիական-իրավական գործարքը (ժառանգություն, նվիրատվություն և այլն) հաստատող փաստաթուղթը և այլն: 

Սույն պահանջը վերաբերում է ԵԱՏՄ տարածք (Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս և Ղըրղըզստան) ինչպես մուտք գործելուն, այնպես էլ ելքին: 

 

Կամո Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular