ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարություններ անվանափոխվեցին, իսկ մեկը՝ վերացավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով քաղաքաշինության նախարարությունը վերանում է, իսկ էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի ու էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվում են:

Ստորև ներկայացնում են նոր անվանումները՝

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2) առողջապահության նախարարություն

3) արդարադատության նախարարություն

4) արտաքին գործերի նախարարություն

5) արտակարգ իրավիճակների նախարարություն

6) բնապահպանության նախարարություն

7) գյուղատնտեսության նախարարություն

8) ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարար (էկոնոմիկայի նախարարության փոխարեն)

9) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար.

10) կրթության և գիտության նախարարություն

11) մշակույթի նախարարություն

12) պաշտպանության նախարարություն

13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

14) սփյուռքի նախարարություն

15) տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար.

17) ֆինանսների նախարարություն

18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարություն

19) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

Քաղաքաշինության նախարարությունը կվերանա և կդառնա կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular