ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է Արբատը փակել «Maybach»-երով. իհարկե հայ Գրիշա Զիրոյանը

ՎԻԴԵՈ

Telegram-յան Mash ալիքում երգիչ Ziroy-ի (Գրիշա Զիրոյան) մասնակցությամբ տեսանյութ է հայտնվել, որում նա խալաթով եւ «Maybach» ավտոմեքենաների ուղեկցությամբ քայլում է Նոր Արբատով։ Երթեւեկությունն արգելափակվել է, ինչի առնչությամբ ոստիկանությունը զբաղվում է նյութի ուսումնասիրությամբ։

Մոսկվայի ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման գլխավոր վարչությունից «Рен Тв»-ին հայտնել են, որ տեսանյութը ենթադրաբար արվել է դեկտեմբերի 13-ին, իսկ ռեփ կատարողի գրասենյակը վստահեցնում է, որ իրականում տեսահոլովակիւ նկարահանում չի իրականացվել։

«Սա տեսահոլովակ չէ, այլ որոշակի չելենջ, որն ուղղված է արտիստի առաջխաղացմանը։ Բնականաբար, մարդիկ բողոքներ կուղարկեն։ Պարզապես հետաքրքիր ակցիա ենք արել երաժշտությամբ եւ մնացածով՝ արտիստի հանրայնացման նպատակով YouТube-ում լավ, որակյալ հոլովակ հրապարակելու համար»,- հեռուստաընկերությանը հայտնել է արտիստի PR մենեջեր Միխայիլը։

Նրա խոսքով՝ ակցիայի իրականացման ժամանակը (13։00) հատուկ է ընտրվել. իբրեւ մարդիկ աշխատավայրում եւ Արբատը ծանրաբեռնված չեն։ Ընդ որում, նա նշել է, որ ճանապարհները փակելու թույլտվություն չեն ունեցել։

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular