ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ կա­տա­րող­նե­րը հաղ­թել են մրցույ­թում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

mir24.tv- ն «Լավագույն թիմը. «Ամբողջ ձայնով» -ում հաղթել են հայ արտիստները» վերնագրով հոդվածում գրում է, որ մանկական «Ամբողջ ձայնով 2019» շոու-մրցույթում առաջին տեղն է գրավել Հայաստանի թիմը: 

Երջանկության արցունքներ և հանդիսատեսի հիացմունք: Հայաստանի թիմը առաջին անգամ է հաղթում նման մրցույթում: Բեմ է բարձրացել թիմի 6 մասնակից, և նրանցից յուրաքանչյուրը իր ուրույն ուղին է անցել փառքի այդ ճանապարհին: 

«Տարբերներ» խումբը ձևավորվել է նախագծի մեկնարկից առաջ: Խմբի անդամները մինչ այդ իրար չեն ճանաչել, տարբեր կոլեկտիվների մենակատարները միավորվել են մեկ՝ հաղթելու նպատակով: 

Առաջին տեղի համար պայքարել են 9 երկրի ներկայացուցիչներ: Ըստ մրցույթի կանոնների, մասնակից-երկիրը կարող է հաղթել միայն մեկ նոմինացիայում, բայց հայ երեխաները այնպես են գերել ժյուրիի սրտերը, որ նրանց միանգամից երկու հաղթանակ են տվել՝ «Լավագույն թիմ» և «Լավագույն մենակատար»: 

«Ամբողջ ձայնով» վոկալ մրցույթին մասնակցում են 13-ից 17 տարեկան դեռահասներ: Իսկ Հայաստանի թիմին հաղթանակ բերած երգը հավերժ կմնա որպես այդ կոլեկտիվի այցեքարտ: Նշենք նաև, որ այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցել են նաև Գերմանիայի, Իսրայելի և Ուզբեկստանի թիմերը: 

Կամո Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular