ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս-ադրբեջանական սահմանին նոր կամուրջ է բացվել (լուսանկարներ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դեկտեմբերի 24-ին ռուս-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Սամուր գետի վրայով նոր ավտոմոբիլային կամրջի բացումը, տեղեկացնում է minval.az կայքը:

Կամրջի բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ռուսաստանի տնտեսական զարգացման հարցերով նախարար Մաքսիմ Օրեշկինը, Դաղստանի Հանրապետության ղեկավար Վլադիմիր Վասիլևը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն և Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:

Սամուր գետի վրայով կամրջի կառուցումն իրականացվել է 2013թ. օգոստոսին Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում: Նոր կամուրջը կփոխարինի հնին, որը կառուցվել է 1957թ.:

Կամրջի երկարությունը 325,3 մետր է, լայնությունը՝ 17,5 մետր: Նախագծի կառուցման արժեքը 36,5 միլիոն մանաթ է (21,5 միլիոն դոլար):

Կառուցումը ֆինանսավորել են Ռուսաստանն ու Ադրբեջանը:   

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular