ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի դիվերսանտների եւ հայ պատանդների հարազատները կարող են փոխադարձ այցեր կատարել. Մասիս Մայիլյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բանակցվում է, որ Արցախում բանտարկված ադրբեջանցի դիվերսանտների եւ Ադրբեջանում գտնվող հայ պատանդների հարազատներն առաջիկայում կարողանան փոխադարձ այցեր կատարել ու տեսակցել անազատության մեջ գտնվող իրենց ազգականներին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

Նա ընդգծեց՝ պաշտոնական Ստեփանակերտն իր համաձայնությունն արդեն տվել է:

Անդրադառնալով «հողեր հանձնելու» թեմային, Մայիլյանը նշել է. «Երեւի Հայաստանի ներկա իշխանությունները միակ իշխանություններն են, որ ընդհանրապես հող հանձնելու մասին չեն խոսել: Դա անհեթեթություն է եւ ներքին քաղաքական շահարկումների թեմա է: Բայց ես կխոսեմ իմ դիրքորոշման մասին որպես արտգործնախարար եւ թեկնածու հավանական: Նաեւ մենք ունենք այսօր գործող մեր ծրագիրը, որով առաջնորդվում ենք, եւ այդ ծրագրի մեջ գրված է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացման փաստի ճանաչման վրա, այսինքն՝ մինչեւ այդ ոչ թե ինքնորոշման իրավունքի, մենք այդ իրավունք ունենք եւ այդ իրավունքն արդեն իրացրել ենք, այդ իրացման փաստն այն է, որ ստեղծվել է Արցախի Հանրապետությունը, այսինքն՝ այս ամբողջ գործընթացը պետք է հիմնված լինի դրա ճանաչման վրա, որովհետեւ դա է էությունը հակամարտության:

Եթե ինչ-որ հողերից են խոսում կամ համայնքներից են խոսում, դա փորձ է խեղաթյուրել այս համակարտության էությունը, որը կարող է բերել լրիվ ուրիշ զարգացումների, ուրիշ արդյունքների: Ես գիտեմ, որ որեւէ փաստաթուղթ սեղանի վրա դրած չկա, եւ որեւէ բովանդակային քննարկումներ հիմա տեղի չեն ունենում:

Հիմա գործ է գնում, աշխատանք է կատարվում միջավայրի ձեւավորման համար, քննարկում են, եւ արդեն այդ քննարկումների արդյունքում մի միջոցառում կազմակերպվել է, երբ Արցախից եւ Հայաստանի Հանրապետությունից լրագրողներն այցելել են Ադրբեջան, եւ արդբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ եւ Հայաստանի Հանրապետություն: Եվ նմանատիպ, այսպես ասենք, վստահության ամրապնդող քայլերի մասինէ խոսքը հիմա»:

Նա հավելեց, որ գաղափարներ կան, օրինակ՝ այս ամռանը բերքահավաքի ժամանակ ավելի զգույշ են եղել կողմերը, չեն խանգարել գյուղացիներին հավաքել իրենց բերքը, որը փաստ է:

Լրագրողների այցը տեղի ունեցավ, որը 3 պետությունների կողմից է կազմակերպվել: Հենց Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, միջնորդ եղել է դեսպան Կասպրշիկն այս գործում: Նոր գաղափարներից մեկն էլ կա, որը դեռ չի իրականացվել, որ օրինակ՝ Արցախում պահվող դիվերսանտների բարեկամները կարող են այցելել իրենց, եւ ինչպես նաեւ հայ այնտեղ գտնվող մեր պատանդներին իրենց բարեկամներն էլ կարող են այցելել»:

Հարցին, թե քննարկվո՞ւմ է այդ գաղափարը, Մասիս Մայիլյանը պատասխանել է. «Քննարկվում է, եւ համաձայնություն առնվազն մեր կողմից կա, մնում է՝ լինի հենց այդ իրենց հարազատների ցանկությունը, եւ ինձ թվում է՝ այդ միջոցառումն էլ կարելի է իրականացնել: Նմանատիպ տարբեր քայլեր պետք է արվեն, որ այդ միջավայրն ստեղծվի, ռիսկերը նվազեցվեն, այսինքն՝ այն, որ Դուշամբեից հետո հիմնականում պահպանվում է հրադադարի ռեժիմը, եւ այս վերջին տարվա մեջ մենք ավելի կայուն իրավիճակում ենք, քան նախորդ տարիների ընթացքում, սա էլ է փաստ: Այս ամենը նպաստելու է, որ ձեւավորվի այդ միջավայրը, որը թույլ կտա արդեն կամաց-կամաց անցնել բովանդակային քննարկումներին, որտեղ Արցախի ներկայությունը եւ այդ ձեւաչափի վերականգնումը շատ առանցքային նշանակություն կունենան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular