ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Պետք է երաշխավոր լինի՞, որ գործի ընդունեն

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, որին հայտ էր ներկայացրել մասնակցելու 14 հոգի, բայց մասնակցել են 12-ը, հաղթող ճանաչվել՝ 7-ը: Արդյունքում ՊՈԱԿ-ի խորհուրդը քվեարկել է առաջադրված թեկնածուներից Վարդան Վարդանյանի օգտին, որը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի իրավաբանն է:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Վարդան Վարդանյանի «հովանավորը» պարկի նախկին ղեկավար Վահե Գուլանյանն է: Սակայն այստեղ հետաքրքիր է, որ Վահե Գուլանյանն այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվեց, քանի որ անընդհատ նրան հիշեցնում էին ինչ-որ քրեական գործերում իր մասնակցության մասին: Եւ հիմա ստացվում է՝ փոխարենը նշանակեցին նրա իրավաբանին: Մրցույթի մասնակից եւ հաղթող յոթնյակից Կարեն Սարիբեկյանը աղմկահարույց մանրամասներ ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ հանդիպումից. 

«Մենք հաղթող թեկնածուների հետ եկել ենք նախարարություն…

Առհասարակ, հանդիպում նախարարի հետ չպետք է լիներ, ընթացակարգ չկա: Հերթականությամբ մտնում էինք ներս: Տղերքից դուրս էին գալիս, ասում էին, որ հարցնում են, թե ով է քո երաշխավորը, հովանավորը: Մտածեցի` կատակում են:

Բայց երբ ես ներս մտա, ինձ էլ հարցրեցին` երեք հոգու անուն նշեք, թե ով կերաշխավորի, կհովանավորի.. Ո՞նց: Հայաստանում պետք է երաշխավոր լինի՞, որ գործի ընդունեն: Իմ երաշխավորը վարչապետն է…»: Մասնակիցները պնդում են, որ խորհրդի կայացրած որոշումը պետք է չեղարկվի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular