ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենտրոնական բանկում սպասվում են մեծ տեղաշարժեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ «Փաստ» օրաթերթի՝ Կենտրոնական բանկի մոտ կանգնած աղբյուրների փոխանցած տեղեկությունների, գլխավոր դրամատան ներսում սպասվում են մեծ տեղաշարժեր, որոնք անմիջական ազդեցություն կունենան բանկի ապագա գործունեության վրա։

Մասնավորաբար, ըստ մեր տեղեկությունների, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բանկի ներսում ստեղծում է գործադիր կոմիտե։ 

Գործադիր կոմիտեի ստեղծումը միջազգային կառույցների, ինչպես նաև օրենքի պահանջ է և խրախուսվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից։ Սա, իհարկե, պաշտոնական վարկածն է։ 

Բայց, ըստ ֆինանսական ոլորտում շրջանառվող խոսակցությունների, եկող տարի հուլիսին լրանում է Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և հեռացող ԿԲ նախագահը, գործադիր կոմիտե ստեղծելով, «ուժեղացնում» է Կենտրոնական բանկում ներկա երիտասարդների թիմը, որը նրա նախագահության տարիներին աճել և բազմաթիվ փորձությունների միջով է անցել։ 

Այսօր շատերն են արձանագրում, որ ներկայիս ԿԲ-ն գտնվում է պատմականորեն ամենաուժեղ կարգավիճակում թե՛ ֆինանսական կայունության, թե՛ վերահսկողության և թե՛ դրամավարկային գործառույթների իրականացման գործում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular