ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Նորքի թաղապետն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր Նորքի թաղապետ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում  է ներկայացրել, որն այսօր առավոտյան ստորագրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Լուրը հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ մեկ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, սակայն տեղյակ չեմ, թե որտեղ է նա այսուհետև աշխատելու»,- նշեց Կարապետյանը։

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարն է վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Էդմոնդ Ղազարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular