ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կանադայի արևմտյան Վանկուվեր կղզու մոտակայքում 7 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տարբեր ուժգնության հինգ երկրաշարժ:

CBC-ի տեղեկությունը փոխանցում է tert.am-ը՝ նշելով, որ առաջին՝ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են առավոտյան ժամը 8-ին: Այնուհետև երկուսը գրանցվել են ժամը 12-ի սահմաններում (5,6 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ), ևս մեկը՝ 12:56-ին (6,0 մագնիտուդ ուժգնությամբ) և 3:38-ին (4,8 մագնիտուդ ուժգնությամբ):

«Վանկուվեր կղզու հյուսիս-արևմտյան մասում յոթ ժամվա ընթացքում տեղի ունեցած հինգ երկրաշարժերից հետո տուժածների մասին հաղորդումներ չեն ստացվել»,- ասված է հրապարակման մեջ:

Բոլոր հինգ երկրաշարժերը տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Պորտ Հարդի քաղաքից ավելի քան 100 կմ հեռավորության վրա:

Վանկուվեր կղզին, որի մոտակայքում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել, գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, սակայն վերջին մահացու երկրաշարժը տեղի է ունեցել այստեղ 70 տարի առաջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular