ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամանորյա 5 ֆիլմ, որոնք կստիպեն հավատալ հրաշքի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեզանից շատերը դեռ նախատոնական օրերից առաջ են պլանավորում իրենց հանգիստը: Ոմանք ակտիվ հանգստի սիրահար են, մյուսները նախընտրում են  ազատ ժամանակը կիսել հարազատների ու ընկերների հետ: Բայց խոստովանենք, որ շատերի համար իսկական հանգիստը պարզապես գրքերով և ֆիլմերով շրջապատվելն է: 

Իհարկե, յուրաքանչյուրը կարող է ընտրել, թե որ խմբի մեջ է, բայց եթե դուք հատկապես վերջին խմբում եք, ու նախքան տոները չեք հասցրել ձեզ համար ֆիլմերի ցանկ առանձնացնել, մենք ձեզ համար փորձել ենք հավաքել ամանորյա  ֆիլմերի այն հնգյակը, որոնցից յուրաքանչյուրում հրաշքի և երազանքների իրականացման մի հատիկ անպայման կգտնեք:

 

 

«Պետք է ապրել հենց հիմա և այստեղ…». 

 

Առաջինն «Իմ ընկերը հրեշտակ է» ֆիլմն է: Այս ֆիլմում գործողությունները տեղի են ունենում ժամանակակից  մեգապոլիսում,  որն ամեն օր շրջապատված է հազարավոր մարդկանցով: Ոչ ոք չի պատկերացնում, որ այդ մարդաշատ քաղաքում կարող է հանդիպել հրեշտակի:

 

«Սերն աշխարհը միայնության աշխարհից վերածում է գեղեցկության աշխարհի».

Երկրորդը  2011 թվականի արտադրության ««Հին» Նոր տարի» ֆիլմն է, (New Year’s Eve): Ռոմանտիկ կոմեդիան այս ժանրի սիրահարներին կզարմացնի իր պատմություններով, որտեղ կերպարների ճակատագրերը միահյուսված են  անտեսանելիթելերով: Իսկ տոնիմոգությունըմիավորումէնրանց, ովքեր երեկ ծանոթ չէին:

 

«Դու իրավունք ունես հավատալ այն ամենին, ինչ ցանկանում ես հավատալ»

Մյուսը «Հրաշքը՝ 34-րդ փողոցում» (Miracle on 34th Street) ֆիլմի վերաէկրանավորված տարբերակն է, որը նկարահանվել է 1994 թվականին: Ֆիլմի գլխավոր հերոսուհին փոքրիկ Սյուզանն է:  Նա չի հավատում, որ ձմեռ պապն իսկական հրաշագործ է:

 

Այդուհանդերձ, ֆիլմում դեպքերը զարգանում են այնպես, որ Սյուզանը հավատում է նվիրական երազանքների իրականացմանը:

«Սուտը ոչ թե լուծում է խնդիրները, այլ ավելացնում է դրանք»

«Լավագույն  Սուրբ Ծնունդը» (Nativity!) ֆիլմը, որը մեր ցանկում չորրորդն է,  ուսուցիչ Փոլ Մադենսի մասին է, որը ժամանակին երազել է թատրոնի դերասան դառնալ, բայց դա իրեն որևէ կերպ չի հաջովել: Եվ օրերից մի օր նրան վստահում են բեմադրել դպրոցական ամանօրյա միջոցառումը: Երբ թվում էր՝ հաջողության հասնելու հնարավորություն կրկին չկա, կյանքը Փոլին նոր անակնկալ է մատուցում:

«Ինձ անհապաղ սպիտակ շոկոլադ է պետք».

«Սուրբ ծնունդն անհաջողակների հետ» (Christmas with the Kranks ) ֆիլմը եզրափակում է մեր հնգյակը: Ֆիլմի գլխավոր հերոսներ Լյութերը և նրա կինը որոշում են անտեսել տոնը, քանի որ նրանց դուստրը մեկնել էր երկրից: Իսկ թե ինչ հետևանքներ ունեցավ այս որոշումը հերոսների համար, կիմանաք միայն ֆիլմը դիտելուց հետո:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular