ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժամանակ». Որ նախարարությունն է կատարելու պաշտպանության կարիքների համար գնումները.

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքում: Այս փոփոխության հիմնական իմաստը լինելու է այն, որ պաշտպանության կարիքների համար կատարվող գնումները կատարելու է ոչ թե պաշտպանության նախարարությունը, այլ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունը փոփոխություն կատարեց կառավարության կառուցվածքում, և ՊՆ ռազմաարդյունաբերական կոմիտեն լուծարվեց, որի լիազորությունները փոխանցվեցին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Օրենքի նման փոփոխությունը ՊՆ-ի նկատմամբ անվստահության դրսևորում է, բայց այնտեղ չեն կարող հակադարձել՝ ռուսական ORSIS ARMS ընկերության հետ կապված սկանդալի պատճառով»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular