ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձկներին նոր իրադարձություններով լի տարի է սպասվում․ Ի՞նչ է բերելու 2020 թվականը կենդանակերպի բոլոր նշաններին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

2020-ը անակնկալներ է խոստանում կենդանակերպի բոլոր նշաններին։ 

Խոյ

2020 թվականը լի է լինելու փոփոխություններով ու անսպասելի իրադարձություններով, սակայն պաշտոնի կամ դիրքի բարձրացում պետք չէ ակնկալել։ Գործնական կյանքում  կարող են որոշակի դժվարություններ ծագել, քանի որ աշխատանքի ծավալն ավելանալու է:   կարող են բարդություններ ծագել   ղեկավարության   հետ հարաբերություններում: 

Ցուլ

Միայնակ Ցուլերի անձնական կյանքում  2019 թվականին մեծ փոփոխություններ են սպասվում . շատերը կգտնեն իրենց երկրորդ կեսին:  2019 թվականը հաջողակ է լինելու՝  ֆինանսական առումով:   Տարեվերջին եկամուտների նկատելի աճ կլինի:  

Գործնական կյանքում հաջողություններ կլինեն նրանց մոտ, ովքեր հուսալի գործընկերներ են փնտրում: Այնուամենայնիվ, հարկավոր է որոշակի զգուշավորություն ցուցաբերել    գործնական  ուղևորություններ կատարելիս: Ոչ բոլորն են     հաջող ավարտ ունենալու:   

Երկվորյակ

2020 –ն ուղեկցվելու է կենցաղային հաճելի հոգսերով: Երբեմն միանգամից մի քանի խնդիր լուծելու անհրաժեշտություն կառաջանա:  Սպասվում են հաջողություններ նաև աշխատավայրում:

2020 թվականին պետք է զգուշանան    վարկային պարտավորություններ  ստանձնելուց:   

Խեցգետին

Խեցգետինները ժամանակ պետք է գտնեն   ստեղծագործական աշխատանքի համար: Աստղերն այս առումով հաջողություններ  են խոստանում: Պետք է բաց չթողնել սեփական տաղանդն ի ցույց դնելու բացառիկ հնարավորությունը: Նոյեմբերից մինչև տարեվերջ ակտիվ աշխատելու ամենաճիշտ ժամանակն է:

Անձնական կյանքը նույնպես հարուստ է լինելու իրադարձություններով: Ամուսնացած Խեցգետինները պետք  է    ավելի շատ հոգատաություն ցուցաբերեն   երկրորդ կեսի նկատմամբ:   

Առյուծ

2020-ը անցնելու է ընտանեկան միջավայրում: Ժամանակի մեծ մասը նվիրելու եք մերձավորներին, վայելելու եք ընտանեկան երջանկությունը: Ամռանը հաջողություններ են սպասվում այն Առյուծներին, որոնք աշխատում են գյուղատնտեսության բնագավառում:

Աշխատավայրում   պարտավորություններն ավելանալու են, բայց աշխատանքի նկատմամբ պատասխանատվության զգացողությունը թույլ կտա խուսափել հավելյալ դժվարություններից:

Կույս

Նոր ծանոթություններ են սպասվում: Անհրաժեշտ է   հարստացնել ունակությունները, օրինակ՝  հաճախել   վարպետության դասընթացների:

Կարող են որոշակի խնդիրներ առաջանալ  երեխաների դաստիարակության հետ կապված հարցերում: Հարկավոր կլինի ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց  հետ:

Գործարար Կույսերին   դժվարություններ են սպասվում: Ճիշտ կլինի ռիսկային նախագծերը   որոշ ժամանակով  մի կողմ դնել:    

Կշեռք

Ակտիվ աշխատելու ժամանակն է: Ֆինանսական վիճակը կկայունանա,  պարգևավճարների և գործնական նոր առաջարկների պակաս չի լինի:  Հաջողություններ կլինեն նաև ուսման բնագավառում:

Որոշակի խնդիրներ կծագեն ազգականների հետ հարաբերություններում, ինչը կարող է հանգեցնել կոնֆլիկտի՝ ծնողների հետ: Խորհուրդ է տրվում ավելի զուսպ կեցվածք ունենալ:

Կարիճ

Հեղինակությունը բարձրացնելու և նոր դիրքից հանդես գալու  ամենաճիշտ ժամանակն է: Հարկավոր կլինի փոխել ոճը, ազատվել ավելորդ կիլոգրամներից: Տարեվերջին ֆինանսական հաջողություններ են սպասվում:

Աշխատավայրում հաջողությունները   կարող են ավելացնել ձեր չարակամների  թիվը: Խարդավանքներն անխուսափելի են:

Աղեղնավոր

Տարին հանգիստ կընթանա: Պետք է կենտրոնանալ սեփական անձի վրա, ժամանակ գտնել հանգստի և զվարճանքների համար:

Տարեվերջին  ակտիվ գործելու անհրաժեշտություն կառաջա,   ժամանակի մեծ մասը ստիպված կլինեք անցկացնել դրսում:

Սպասվում են ֆինանսական որոշակի դժվարություններ, հարկ կլինի խնայողաբար ծախսել գումարը: Լավատեսությունն ու դրական տրամադրվածությունը կօգնի հաղթահարել բոլոր խոչընդոտները:   

Այծեղջյուր

Համախոհներով եք շրջապատված լինելու, ինչի շնորհիվ հեշտությամբ կիրականանան գրեթե բոլոր   նախաձեռնությունները: Խորհուրդ է տրվում հասարակական ակտիվ գործունեություն ծավալել:

Հաջողություններից ոգևորությունը, սակայն, չպետք է   մոռացնել տա պարտավորություններն՝  ընտանիքի անդամների նկատմամբ:  Ազատ ժամանակը անցկացրեք ընտանիքի գրկում: 

Ջրհոս

Գործնական կյանքում արմատական փոփոխություններ են սպասվում . կարող է փոխվել աշխատավայրը, նույնիսկ գործունեության ոլորտը: Այս ամենը ֆինանսական   վիճակի փոփոխության կհանգեցնի: Սկզբանական շրջանում կարող են բարդություններ լինել, որոնք հնարավոր է հաղթահարել ՝ ցուցաբերելով կամքի ուժ:

Զգուշացեք հրապարակայնացնել անձնական կյանքը, դա կարող է բանսարկությունների առիթ դառնալ:

Տարվա ընթացքում հարկավոր կլինի լարել ուժերն ու չծուլանալ՝  ոչ մի պարագայում:   

Ձուկ

Հաջողակ տարի է սպասվում՝ լի նոր իրադարձություններով:  Իրավաբանական գործընթացները հաջող ավարտ կունենան, սպասվում են ճանապարհորդություններ: Կբարելավվեն հարաբերությունները երկրորդ կեսի ազգականների հետ, տարաձայնությունները կհարթվեն:

Ընկերների ու մտերիմների հետ հարաբերություններում ևս փոփոխություններ են սպասվում: Ջանքեր են պետք ՝ փոխադարձ վստահությունը պահպանելու համար: Ամենակարևորը սկզբունքներին հավատարիմ մնալն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular