ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական պայթյուններ՝ գալիք 2020 թվականին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Եվ այսպես, փորձենք հասկանալ, թե եկող տարին ինչպիսի անակնկալներ է պատրաստել հայության համար...
 
Նոր՝ 2020 թվականը կարծես թե, բուռն տարի է լինելու... Մի կողմից երկրում թևածող հիասթափությունն ու հուսահատությունը, մեկ այլ կողմից մոլեգնող ներքին և արտաքին մարտահրավերները ներքաղաքական ցունամի են կանխատեսում երկրում...
 
Դժգոհությունը արդեն զգացվում է բոլոր անկյուններում, պետական ապարատից սկսած մինչև մանր առևտրականներ, որովհետև այդ նույն ապարատը կանոնակարգելու և թարմացնելու փոխարեն վարչապետ Փաշինյանը պատերազմ է հայտարարել և բացառիկ ցինիզմով է խոսում նրանց մասին... Հայտարարելով, որ երկրում ցանկացած փոփոխություն արվում է ի հեճուկս պետական ապարատի՝ վարչապետը, բացի ինքն իր սեփական ամբիցիաները շոյելուց, խոստովանում է, որ դեռևս իշխում է ֆեյսբուքյան լայվի, աղքատության մեջ գտնվող մարդկանց հույզերի ու ռեպրեսիաների միջոցով, ու նույնիսկ չի կարողանում իշխել այնպիսի կոմպրոմիսային ու բոլոր իշխանություններիկ թևի տակ մտնող օրգանին, ինչպիսին պետական ապարատն է...
 
Գելափ հեղինակավոր ընկերության հրապարակած հարցումների համաձայն՝ վերջին շրջանում վարչապետական քաղաքական ուժի վարկանիշի անկմանը զուգընթաց աճում է ընդդիմադիր քաղաքական հատվածի, մասնավորաբար՝ ԲՀԿ-ի վարկանիշը... Սա էյֆորիայից դուրս եկող հասարակության համար սառույցը հալվելու նման մի բան է, երբ պոպուլիզմին առավելապես փոխարինելու է գալիս պրագմատիզմը...
 
Հաջորդ տարի իշխանության ՛՛խաղաղ երկնքում՛՛ ևս մեկ, հզոր ճայթյուն է սպասվում՝ ակտիվ քաղաքական գործունեություն սկսելու հայտ է ներկայացրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը... Թերևս առավել լավ Նիկոլ Փաշինյանն է պատկերացնում, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ իր և իր իշխանության համար...
 
Սթափվելու պահն է... երևի...
 
Արամ Սահակյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular